«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը խորհուրդ է տալիս ամռան շոգին կիրառենք 5 պարզ կանոն՝
1. Խուսափենք փոքրիկին դուրս տանել ժամը 10-ից մինչև 16-ը։
2. Մինչև 6 ամսական երեխային հեռու պահենք արևի ուղիղ ճառագայթներից։
3. Չմոռանանք փոքրիկին հագցնել գլխարկ, արևապաշտպան ակնոցներ և բաց գույնի, բարակ ու ազատ հագուստ։
4. Օգտագործենք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ, առնվազն՝ 30 գործակցով (SPF)։
5. Արևապաշտպան քսուքն օգտագործենք տնից դուրս գալուց 15-30 րոպե առաջ։








































