Ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը արդեն վաղուց հետևում է իր սպորտային կազմվածքին։
Աստղը կանոնավոր կերպով մարզասրահ է այցելում և առողջ սննդակարգ է պահպանում։ Ջեյ Լոն, հերթական անգամ, ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը՝ մարզասրահում պարապմունքի ընթացքում։ Նոր լուսանկարների համար աստղը շատ ոճային է հագնվել։ Լուսանկարներից երևում է, որ նա մարզագնդերով է մարզվում, բայց չի մոռանում նաև ֆոտոխցիկի առջև իրեն ցուցադրելու մասին։
Instagram-ում լուսանկարի տակ նրա սիրելի բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը լակոնիկ մեկնաբանություն է թողել. «Hot» («տաք»), ինչը չի վրիպել զույգի շատ երկրպագուների աչքից։








































