Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական պարբերականում։ Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 9-ին, երկուշաբթի։
Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ինչպես նաև մի շարք այլ երկրներ Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումներ են սահմանել 2014-ին՝ դա կապելով Ղրիմի բռնակցման, իսկ հետո Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության հետ։
Ի պատասխան՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին աջակցող մի շարք երկրներից պարենի ներկրման արգելք է սահմանել։











































