Leger հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ այլմոլորակային քաղաքակրթությունների գաղափարը մոտ է կանադացիներին. հարցվածների 39%-ը խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայիններին։ Ընդ որում, տարիքի հետ կանադացիներն ավելի կասկածամիտ են դառնում։
Այլմոլորակայինների գոյության կողմնակիցները հիմնականում 18-25 տարեկան երիտասարդներն են (45%) և «X սերնդի ներկայացուցիչները» (37-57 տարեկան)՝ 41%, իսկ 55 տարեկանից բարձր անձանց մեջ այլմոլորակայիններին հավատում է 32%–ը։

Ամենից շատը այլմոլորակայինների գոյությանը հավատում են Ալբերտա նահանգում՝ հարցվածների 50%-ը վստահ է, որ ՉԹՕ–ներն իրական են և չեն բացառում Երկիր նրանց այցելությունների հնարավորությունը։
Հարցմանը 1,5 հազար կանադացի է մասնակցել։









































