Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչ այժմ չի հրապարակել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ 2011 թ. որևէ ամսվա վերլուծության տվյալները։
Թեև կադաստրը որոշ տվյալներ տրամադրում է Ազգային վիճակագրական ծառայությանը, որն էլ հրապարակում է դրանք սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումներում, սակայն այդ տվյալները չեն պարունակում համեմատություններ, ամբողջական չեն, դրանք ցույց չեն տալիս, թե օտարման գործարքները նախորդ տարվա համեմատ որքանով են աճել կամ նվազել։
Նախկինում կադաստրը հրապարակում էր յուրաքանաչյուր ամսվա վերլուծության տվյալները՝ մինչև հաջորդ երկրորդ ամսվա սկիզբը։ Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ կադաստրից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, թե «ֆայլի» հետ կապված խնդիր կա, այդ պատճառով էլ իրենք չեն կարողանում հրապարակել այդ տվյալները։
Մնում է ենթադրել, որ կամ կադաստրում «ֆայլերից» հասկացող մասնագետ չկա, և 6 ամիս շարունակ կադաստրը չի կարողանում գտնել նման մասնագետի, կամ էլ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տվյալները այնքան անմխիթար են, որ կադաստարը վախենում է դրանք հրապարակելուց։