ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի մասնակիցները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկյան գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի Հելսինկիում կայանալիք հանդիպումը կարող է անբարենպաստ ազեցություն ունենալ Եվրոպայի անվտանգության վրա։ Այս մասին գրում է The Sunday Telegraph-ը։
Ըստ թերթի բարձրաստիճան աղբյուրների՝ նրանք անհանգստանում են, որ առաջնորդների հանդիպումը կարող է բերել «Եվրոպայում անվտանգության լանդշաֆտի վերաձևմանը», եթե ալյանսի առաջնորդները հրաժարվեն կատարել պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացման՝Թրամփի պահանջները։

«Դոնալդ Թրամփը կարող է սպառնալ՝ Ուկրաինայից հանել ամերիկյան զինվորականներին և հրաժարվել ՆԱՏՕ–ի համատեղ զորավարժություններում ամերիկյան մասնակցությունից, եթե Մեծ Բրիտանիան և մյուս եվրոպական երկրները իրենց վրա չկարողանան վերցնել պաշտպանության ծախսերի ավելացումը»,– գրում է թերթը։
Ըստ առկա տեղեկատվության, ներկայումս միայն բրիտանական կողմը, Թրամփի պահանջների համաձայն, միության պաշտպանական բյուջե է մուտք անում ՀՆԱ–ի 2%-ը։









































