Netflix-ը կֆինանսավորի ավստրիական դրամայի նկարահանումը, որտեղ հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը կդառնա դետեկտիվ և կփնտրի սերիական մարդասպանին:

Գերմանական սերիալը կներկայացնի մի երիտասարդ նյարդաբանի, որը կօգնի ոստիկանության տեսուչին հետևելու 19-րդ դարում Վիեննան ահաբեկող սերիական մարդասպանին:

Սերիալը կհեռարձակվի ավստրիական հեռուստատեսությամբ, իսկ Netflix-ը իրավունք ձեռք կբերի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ միջազգային տարածքների համար: Սերիալի նկարահանումները պետք է սկսվեն այս տարվա աշնանը:









































