Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը մասնակցել է թուրքական Vogue-ի հուլիսյան համարի նոր ֆոտոսեսիային՝ գրում է telegraf.com.ua-ը:

52-ամյա մոդելը դարձել է մադրիդցի լուսանկարիչ Միգել Ռեվերիեգոյի աշխատանքների գլխավոր հերոսուհին:

Սինդին նկարահանվել է իր անձնական խորհրդատու, բրիտանացի հայտնի ոճաբան Սայմոն Ռոբինսի ընտրած զգեստներով: Նկարահանումները անց են կացվել Լոս Անջելեսում:







































