Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհի թվով երրորդ ամենահարուստ մարդը՝ 373 մլն դոլարով առաջ անցնելով Berkshire Hathaway ներդրումային ընկերության տնօրեն Ուորեն Բաֆեթից՝ տեղեկացնում է Bloomberg-ը:

Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 81,6 մլրդ. դոլար:
Նրան իրենց կարողությամբ գերազանցում են միայն Amazon առցանց խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Առաջին անգամ է, որ երեք ամենահարուստ մարդիկ իրենց կարողությունը կուտակել են տեխնոլոգիաների բնագավառում:









































