Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

Վաշինգտոնի քաջալերող ուղերձները Երևանին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին» և, ըստ էության, անդրադարձել է Հայաստանի ընթացիկ քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերին:

Միլսը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հիմնական ոլորտի` առևտրի և ներդրումների խրախուսման մասին: Իհարկե, դեսպանը այս ոլորտն առաջնահերթություն է համարել վերջին երեք տարիներին և նույնիսկ այդ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կատարվել է շուրջ 600 միլիոն դոլարի ամերիկյան ներդրում: Սակայն Հայաստանում որակապես իրավիճակ է փոխվել, ինչն ավելի լավատես է դարձրել ամերիկացի դիվանագետին: «Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին երեք տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացումը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր»,-ասել է Միլսը:

Վաշինգտոնում տպավորված են Նիկոլ Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն գործողություններով, սակայն Միլսը հստակ հասկացրել է, որ իրենք ակնկալում են համակարգային մոտեցումներ: «Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձևով»,- ասել է Միլսը:

ԱՄՆ դեսպանը միանշանակ ճիշտ է, մանավանդ` ըստ ամենայնի, մեր արևմտյան գործընկերները չեն ցանկանում, որ Հայաստանում կրկնվեն այն սխալները, որոնք տեղ ունեն Վրաստանում ու հատկապես` Ուկրաինայում: Կոռուպցիայի դեմ պայքարում խիստ կարևոր է օրենսդրության մակարդակով ռիսկերի վերացումը, պետական համակարգի արմատական բարեփոխումները, ավելորդ պետական ֆունկցիաների կրճատումը, հասարակության կենսամակարդակի բարձրացումը: Սակայն այս քայլերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է ձեռնամուխ լինել միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ հեղափոխության հաղթանակը կֆորմալացվի կամ կվերացվեն քրեաօլիգարխիայի դիմադրության բոլոր օջախները:

Թերևս սա գիտակցում է նաև Ռիչարդ Միլսը, ով ևս արտահերթ ընտրությունների նախապատրաստումը համարում է առաջնահերթություն: «Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարևոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարևոր թեստ են Հայաստանի համար: Դրանք ոչ միայն լուծելու են ներքին խնդիր` վերջնականապես ապամոնտաժելով քրեաօլիգարխիկ համակարգը, այլ նաև ձևակերպելու են Հայաստանի երկարաժամկետ զարգացման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերը: Օրինական ընտրությունները Հայաստանը քաղաքակրթական առումով կտրելու են, այսպես կոչված, եվրասիական քաղաքական մշակույթից` դնելով եվրոպական մոդելի պետության կառուցման ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում