Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին կհեռացնի զբաղեցրած պաշտոնից, եթե նա փորձի խափանել Եվրամիությունից Լոնդոնի դուրս գալու գործարքը, փոխանցում է Times-ը։
Ավելի վաղ Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կողմ է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուն՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո։
Հայտնի է նաև, որ փակ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կոշտ քննադատության է ենթարկել Մեյին և հիացմունք հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։









































