Հարավային Դանիայի համալսարանի գրադարանում գիտնականները երեք գրքերի կազմում մկնդեղ են հայտնաբերել՝ գրում է telegraf.com-ը:
Գիտնականները ենթադրում են, որ կազմի պատրաստման համար օգտագործվել են միջնադարյան ձեռագրերի դրվագներ: Գրքերի կազմերը պատված են եղել կանաչ ներկով, ինչը խանգարել է ամբողջովին կարդալու տեքստը:

Դա է եղել պատճառը, որ գիտնականները որոշել են գրքերը տանել լաբորատորիա՝ ռենտգենի համար:
Այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պարզելու նյութի քիմիական բաղադրությունը: Պարզվել է, որ կանաչ ներկի մեջ մահացու թունավոր նյութ՝ մկնդեղ կա:

Գիտնականները կարծում են, որ այդ կանաչ նյութը միջատներից պաշտպանելու համար են օգտագործել:
Գրքերն այժմ պահվում են հատուկ օդափոխվող պահոցում:









































