Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել նորակոչիկների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների հա­մա­ձայն, զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրա­մանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և ման­կավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման նպատակով ձևավորվում են խմբեր:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակո­չիկ­ներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղոր­դում զո­րամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրա­կանացնել համապա­տասխան աշխատանք­ներ:

Առաջին օրը  բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կա­տար­վում նո­րա­կո­չիկների «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ­ներում», հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ:

«Անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկա­­­կան գրքույկներում, նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին, նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ, զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նա­մակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը»,-գրել է նա:

Երկրորդ օրը՝ նորակոչիկներին ծանոթացնում են՝ զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտա­կան ուղու հետ, զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտակա­նութ­­յուններին, զինվորական ծառայության օրենսդրական և ենթա­օրենս­դրա­կան հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին, զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին, պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ, զինվորական ծառայության անվտանգության ապահովման կա­նոնների հետ:

«Երրորդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մար­տի­կի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնա­կան օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տե­սակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:

Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդի­սավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակո­չիկներին ու նրանց ծնողներին:

Երդման արարողությունից հետո նորա­կոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:

Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսում­նա­կան փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատ­ված գրա­ֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորա­կոչիկներին, կայազորի տարած­քում տրվում են ազատ արձակումներ,-նշված է գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայ­տարարվում է «Բաց դռների օր », որի ժամանակ ծնողներին հնա­րավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդի­ների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայ­ման­ներին, մատուց­վող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամա­նա­տա­րի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձա­կուրդ­ների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական ար­ձա­կուրդ` 10 օր տևողությամբ:

«Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.

ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,

բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվե­լու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահ­վան դեպքերում»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ  այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկ­­ներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծա­ռայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրա­վունքներն ու պարտականությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում