Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Տհաճ իրավիճակ՝ ՀՀԿ-ի համար. ԱԱԾ թակոցը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԱԾ գործողությունների մասով ասում է, թե պետք է մի փոքր կանգ առնել, տհաճ է, որ ցանկացած ստուգում կապում են ՀՀԿ-ի հետ: Վահրամ Բաղդասարյանին հասկանալ կարելի է: Իհարկե, տհաճ է, երբ սպասում ես, որ ԱԱԾ-ն ամեն վայրկյան կարող է թակել դուռը կամ կարող է նույնիսկ բացել՝ առանց թակելու:

Իհարկե, առավել հաճելի էր լինել իշխանության բացարձակ կրողը, իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու այլ իրավապահ կառույցներ դիտարկել որպես այդ իշխանության պահապան, որոնց գործը ոչ թե պետական ու հանրային ռեսուրսների յուրացումը բացահայտելը կամ կանխելն էր, այլ իշխանության համար քաղաքական մարտահրավերները չեզոքացնելը:

Անխոս, հաճելի է ապրել այդ իրավիճակում, կուտակել դրանից բխող միլիոնները և միլիարդները, վայելել դրանք, հետո դեմքերին տալ լուրջ պետական գործիչների արտահայտություն և մեծահոգաբար ընդունել, որ հանրությունն իհարկե լավ չի ապրում, և խնդիրներ կան, բայց չկան իրենցից ավելի բանիմաց ու հեռատես լուծողներ, իսկ Սերժ Սարգսյանին էլ հռչակել անփոխարինելի:

Իհարկե, հիմա դրա համար թերևս շատերն են զղջում, այդ թվում գուցե Վահրամ Բաղդասարյանը, որովհետև խոշոր հաշվով հենց դրանից սկսվեց ամեն ինչ, կամ ամեն ինչ դրանով էլ հենց ավարտվեց: Բայց, իհարկե, այդ զղջումը չի կարող լինել հրապարակավ, որովհետև ոչ ոք չի խոստովանի, որ սխալվել է՝ Սերժ Սարգսյանից բացի, որովհետև Սերժ Սարգսյանը սադրելով «անփոխարինելիության» արշավ ՀՀԿ շրջանակում՝ իրեն թողեց սխալվելու իրավունք, իսկ ՀՀԿ-ին փաստացի զրկեց դրանից:

Սարգսյանը ՀՀԿ-ի վրա դրեց իրեն վարչապետ առաջադրելու պատասխանատվությունը՝ համաձայնելով միայն վերջին պահին: ՀՀԿ-ն վերջին պահին էլ չհասկացավ, թե ինչ է կատարվում, այլապես մայիսի 1-ին կքվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին: Կուսակցությունը հասկացավ կամ, ավելի շուտ, սկսեց արդեն «մաշկի վրա զգալ» հետո, երբ արդեն ուշ էր որևէ բան ուղղելու կամ որևէ սխալ խոստովանելու համար:

Այժմ մնում է, որպեսզի Վահրամ Բաղդասարյանի շուրթերով հայտարարվի, որ ՀՀԿ-ն վտանգ չէ և պետք չէ հետապնդել: Իսկ ո՞վ է վտանգը, ընդհանրապես վտանգ կա՞, թե՞ ոչ: Այն, որ ՀՀԿ-ն վտանգ չէ, դա արդեն գիտեն թերևս բոլորը, և Վահրամ Բաղդասարյանի կամ ՀՀԿ որևէ ներկայացուցչի հավաստիացման անհրաժեշություն պարզապես չկա: ՀՀԿ-ն չի կարող վտանգ լինել նոր իշխանության համար, որովհետև այդ դեպքում կզգա բումերանգի ուժգին էֆեկտ: Սա հասկանում են բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն:

Հասկանալի չէ մի բան՝ ՀՀԿ-ն դժգոհ է, որ Սաշիկ Սարգսյանին իր հե՞տ են կապում, թե՞ դժգոհ են, որ իր հետ կապված Սաշիկ Սարգսյանին տանում-բերում են, իսկ վտանգը այդ ընթացքում այլ տեղում հանգիստ «ծավալվում» է: Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սյունիքի մարզում հայտարարեց, որ կառավարության նպատակը մարդկանց բանտ լցնելը չէ, այլ պետությունից ու հանրությունից գողացվածը վերականգնելը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ փնտրում են ոչ թե վտանգ, այլ գողոն՝ պետությանը և հանրությանը վերադարձնելու համար:

Ըստ այդմ՝ խնդիրը վտանգը չէ կամ՝ միայն վտանգը չէ, կամ գուցե վտանգի մեկնաբանությունն է, որովհետև տարիներ շարունակ պետությունից թաքցված կամ յուրացված միլիոնները կամ միլիարդները, իշխանության գործադրմամբ ապօրինաբար կուտակածը վտանգ են, քանի դեռ վերադարձված չեն պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում