Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի վրա զինված հարձակում են գործել։ Վերջինը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է Imedi հեռուստաալիքը։
Մինիդա Գոգոչուրին Վրաստանի նախագահի կնոջ դստեր քաղաքացիական ամուսինն է։
Նշվում է, որ Գոգոչուրին երեք անգամ ոտքից է վիրավորվել։ Հարաձկվողը դեռ հայտնի չէ։
Նշենք, որ 2017-ի հունվարին Թբիլիսիի կենտրոնում Գոգոչուրին և նրա ընկերը կրկին ոտքերին ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխվել։









































