Ամերիկացի գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է օվկիանոսի հատակից հանել ընկած գիսաստղի կտորները։ Այս մասին հաղորդել են գիտախմբի Twitter-ում։ Գիսաստղն ընկել էր այս տարվա մարտի 7-ին և նկատվել էր միանգամից երեք գիտական կայանների կողմից։
Այն ընկել էր Վաշինգտոն նահանգի ափից 25 կմ հեռավորության վրա, ընդ որում, ընկնելու տեղը բավական ճշգրիտ էր որոշվել, այնտեղ էր ուղարկվել Nautilus գիտանավի խումբը։

Հուլիսի 2-ին հատակը սկսել են հետախուզել երկու խորը–ջրային Hercules և Argus սարքերը և միայն մանրամասն անալիզից հետո լաբորատորիայի գիտնականները հաղորդել են երկու բեկորների հայտնաբերման մասին։
Հետագա անալիզը կօգնի որոշել, թե գիսաստղերի որ տեսակին են պատկանում այս օրինակները։ Գիտնականների գնահատականներով՝ բեկորների ընդհանուր քաշը կարող է երկու տոննայի հասնել։







































