Հոլանդիայում թանգարանից մահացու թույն են գողացել։ Սև խորանարդի մեջ խտացված թույնը գտնվում էր սեյֆի ներսում՝ շշի մեջ։ Շշի վրա հնադարյան պիտակ է եղել՝ «Կուրարե» գրությամբ։
Կուրարեն բուսական ծագման մի քանի տեսակի թույների ընդհանուր անվանումն է։ Այն օրգանիզմի վրա պարալիտիկ ազդեցություն է գործում, իսկ մեծ չափաբաժինների օգտագործումը շնչահեղձությամբ մահվան է բերում։

Հարավային Ամերիկայի բնիկները օգտագործում էին այս թույնը որսի ժամանակ՝ քսելով այն նետի ծայրին։ Նիդերլանդներում այն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ որպես հանգստացնող։
Նշենք, որ հետաքննությունը շարունակվում է և դեռևս հայտնի չէ, թե արդյոք էլի ինչ որ բան գողացվել է։









































