Saturday, 27 06 2026
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ճանաչողական այցով Գյումրիում էր

ՀՀ ՌԴ նորնաշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 5-ին ճանաչողական այցով Գյումրիում էր: Այցի շրջանակներում դեսպանը եղավը Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանում, ծանոթացավ հյուպատոսարանի աշխատանքին, եղավ նաև Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում, 102-րդ ռազմաբազայում և սահմանապահ ջոկատում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանը հանդիպեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Իմ պարտքն էր այցելել Գյումրի, այստեղ տեղում ծանոթանալ այն բոլոր կառույցների գործունեությանը, որոնք անչափ կարևոր են մեր համար: Սա իմ առաջին այցն է, բայց վերջինը չի լինի, հատկապես հաշվի առնելով պատմական շատ իրադարձություններ այս քաղաքի հետ կապված:

Այս այցի ընթացքում ծրագրել եմ լինել այն բոլոր կառույցներում, որոնց գործունեությունը մեծ նշանակություն ունի մեր երկու երկների հումանիտար համագործակցության համար»,-Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշեց նորանշանակ դեսպանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնելով փաստեց՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, սակայն սա չի նշանակում , որ չկան հարցեր, որոնք լուծում են պահանջում: Հարցերից Սամվել Բալասանյանն առանձնացրեց Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքից մինչև 102-րդ ռազմաբազ տանող մոտ 10 կմ ճանապարհի վերանորոգման խնդիրը:

Խնդիրը տարիներ առաջ բարձրացվել է, սակայն մինչ այսօր լուծում չի ստացել, խոսքը վերաբերում է բազայի ծանր զինտեխնիկայի պատճառով վնասված ճանապարհին:

«Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովին հարցը ներկայացվել է, նույնիսկ արդեն կար նախահաշիվ կազմած, սակայն դեռ սպասում ենք պատասխանին, հուսանք, ձեր շնորհիվ հարցը լուծում կստանա»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ խնդիր կա նաև Գյումրիում 8-րդ ռուսական թաղամասի հետ կապված: Թաղամասը, որը մինչ այս գտնվում է 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռում, առաջարկ է եղել հանձնել քաղաքի հաշվեկշիռ, ինչը մի շարք խնդիրներ կստեղծի համայնքի համար:

Սամվել Բալասանյանը նաև փաստեց, որ ռուսական կողմը համաձայնել է վերանորոգել Գյումրու նախկին փոստի շենքը: «Շատ ուրախ եմ, որ հենց առաջին հանդիպման ընթացքում ձեր կողմից բարձրացվեցին խնդիրներ: Հուսամ, աշխատանքային լավ հարաբերություններից բացի նաև լավ բարեկամական հարաբերություններ կունենանք»,-նշեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում