Իրանը սպառնում է ամբողջովին արգելափակել Պարսից ծոցից էներգակիրների արտահանումը, եթե ԱՄՆ-ն խոչընդոտի այլ երկրների կողմից իրանական նավթի գնումը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել Իրանից նավթի ներմուծումը՝ գրում է Reuters-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Իսմայիլ Կովսարին հայտարարել է, իրանական նավթի արտահանումը դադարեցնելն անթույլատրելի է:

«Եթե նրանք ցանկանում են դադարեցնել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա ցանկացած նավթի տեղափոխում Հորմուզի նեղուցով»,- ասել է Կովսարին:









































