Դիմահարդար Ջոյս Բոնելին 10 տարի անընդմեջ եղել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի առանցքային կերպարներից մեկը: Ռեալիթի շոուի աստղերի կատարյալ դիմահարդարումը, որ հաճախ շփոթում են պլաստիկ վիրահատության հետ, և Քիմի պլատինե մազերը նրա վաստակն են՝ գրում է hdfashion.tv-ն:

Հենց նա էր առաջիններից մեկը, ով Քիմի մեջ սուպեր աստղ տեսավ: Ջոյսն ինքը արդեն դարձել աստղ է դարձել. Instagram-ում նա 2 միլիոն բաժանորդ ունի: Վերջերս Ջոյսը գործարկել է իր սեփական բրենդը՝ Joyce Bonelli Cosmetics-ը, և հենց դա է եղել Քարդաշյանների և Ջոյսի միջև վեճի պատճառը:

Քարդաշյան ընտանիքին մոտ գտնվող աղբյուրները ենթադրում են, որ սկանդալի պատճառը մրցակցությունն է: Ի վերջո, Joyce Bonelli Cosmetics-ը կարող է վնասել Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների KKW Beauty և Kylie Cosmetics կոսմետիկայի ապրանքանիշերի գործին:









































