Վրաստանում քրեական պատասխանատվության են ենթարկել մի քաղաքացու, որը 2016 թվականին՝ Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին, սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ներխուժել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն և դեսպանին պատանդ վերցնել, հաղորդում է վրացական ԶԼՄ-ները:
Interpressnews գործակալության տվյալով՝ գործի նյութերը գաղտնի են պահվում: Վրաստանի քաղաքացին մեղադրվում է ահաբեկչության կոչի համար: Փաստաթղթերում ասվում է, որ 2016 թվականին մեղադրյալը կոչ է արել Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին հավաքվել ՀՀ դեսպանատան մոտ, այրել հայկական դրոշը, ներխուժել շինություն և պատանդառել դեսպանին:
Քաղաքացուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:







































