ԱՄՆ Սիեթլ քաղաքում հայտնված ժամացույցը հաշվում է օրերը՝ մինչև նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Այս մասին հաղորդում է Newsweek-ը։
Նշվում է, որ անհայտ անձինք ժամացույցը տեղադրել են քաղաքի բնակելի տներից մեկի վրա։ Շինության վաճառքից հետո նոր սեփականատերը համաձայնել է թողնել այն և շարունակել հետհաշվարկը՝ մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Տան տիրուհի Լիլի Օնենի խոսքով՝ նրա համար ժամացույցը հուսո ազդանշան է։
«Որքան քիչ օր է մնում, ինձ համար այնքան հույս է ավելանում»,-ասել է Օնենը։









































