Չինաստանի կոմերցիայի հարցերով նախարար Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի և միջազգային այլ գործընկերների նկատմամբ ամերիկյան կողմի սպառնալիքները «հոգեբանական ահաբեկչություն են», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆենի խոսքով՝ մաքսատուրքերի բարձրացումը կհարվածի աշխարհում արտադրական շղթաներին։
«ԱՄՆ-ն կրակ է բացում ամբողջ աշխարհի, ինչպես նաև ինքն իր ուղղությամբ»,-ասել է Ֆենը։
Նա հստակեցրել է, որ նման մաքսատուրքերը կվճարեն նաև ամերիկյան կապիտալ ունեցող ընկերություններին։











































