Իսպանական ԶԼՄ-ները «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալին, որը քաղցկեղով էր տառապում և թիմի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին, մեղադրում են սև շուկայում լյարդ գնելու մեջ։
El Condifencial-ը հաղորդում է, որ լյարդը, որը փոխպատվաստվել է խաղացողին, ակումբը սև շուկայից է ձեռք բերել։
«Բարսելոնա»-ում այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն են տարածել՝ հերքելով մեղադրանքները։ 38-ամյա ֆրանսիացին ևս իր թվիթերում գրառում է հրապարակել՝ հերքելով այդ փաստը։










































