ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի օգոստոսին Վենեսուելայի դեմ պատժամիջոցները քննարկելիս խորհրդականներին հարցրել է՝ ինչու՞ ԱՄՆ-ն պարզապես չի կարող ներխուժել այդ խնդրահարույց պետություն։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
AP-ի տվյալներով՝ հարցը զարմացրել է բոլոր ներկաներին, մասնավորապես՝ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Հերբերթ Մաքամսթերին, որոնք ավելի ուշ լքեցին իրենց պաշտոնները։ Նրանք և մյուսները փորձել են բացատրել Թրամփին, թե ինչպիսի ռիսկերի հետ է կապված այդ որոշումը։
Նշվում է նաև, որ Վենեսուելա ներխուժելու գաղափարը Թրամփը քննարկել է Կոլումբիայի նախագահ Խուան Սանտոսի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի քանի առաջնորդների հետ։
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել Վենեսուելա հնարավոր ներխուժման մասին Թրամփի հայտարարությունը։









































