Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը:
Վթարը տեղի է ունեցել Անկարա-Քոնյա մայրուղու մոտ, որը պատկանում է Թուրքիայի ցամաքային զորքերի և ավիացիայի հրամանատարությանը: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը դիպել է էլեկտրափոխանցման լարերին և ընկել գետնին:
«Տեխնիկական մատակարարումից հետո Սիկրոսկի S-70 ուղղաթիռը դեռևս չպարզված պատճառներով վթարի է ենթարկվել ուսումնական թռիչք կատարելիս: Մեր աշխատակիցներից չորսը զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: