Գեր մարդկանց համար հագուստի խանութները կարող են զանգվածային ճարպակալման հանգեցնել: Նման կարծիքով է The Sun պարբերականի հետ կիսվել լոնդոնցի գործարար կինը, որն առաջ տառապել է ավել քաշով:
«Ես մանկուց լիքն եմ եղել և ոչ ոք երբեք ինձ դրա համար չի կշտամբել: Հետո ես մեծացա և սոցցանցերում ինձ նման շատերին տեսա: Աղջիկները գովում էին միմյանց, միասին երեկույթների էին գնում: Ես ուզում էի նիհարել, բայց ինձ ներշնչում էին, որ ես չպետք է փոխվեմ, որ իմ մարմինը իրական է , իսկ նիհարությունը առողջ չէ»,- պատմել է 28-ամյա Ջեմա Կրուիկշանկը: «Հետո բացվեցին հագուստի «պլուս-սայզ» խանութները՝ իրենց գովազդային արշավներով: Ես որոշեցի, որ եթե նրանք նման չափսի հագուստ են վաճառում, ուրեմն դա նորմալ է»:

Առողջական խնդիրների հետ բախվելուց հետո Ջեման նիհարել է՝ 54 չափսից հասնելով 44-ի:
«Հսկայական չափսերի հագուստ վաճառող խանութները միայն ավելի են խորացնում վիճակը: Յուրաքանչյուր գեր մարդ պետք է մի օր հասկանա, որ ժամանակն է իր մարմնով զբաղվելու: Իսկ խանութներում նրանք 4XL չափսի հագուստ են գտնում և մտածում են, որ իրենց փոփոխություններ պետք չեն»,- բացատրել է Կրուիկշանկը:









































