Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է Մոսկվայի և Քիշնևի փոխհարաբերությունների ցածր մակարդակի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող ավելի վատթարանալ, քանի որ որոշ մակարդակներում ավելի վատ լինել չեն կարող։ Կարծում եմ՝ քաղաքական մակարդակով ջերմացում հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններից հետո»,-ասել է նա։
Դոդոնը հստակեցրել է, որ երկրների միջև հարաբերություններ գոյություն ունեն չորս մակարդակում։
«Նախագահական մակարդակում մեր հարաբերությունները լավ են, տարածաշրջանների մակարդակում տասնյակ համաձայնագրեր են ստորագրվել, խորհրդարանների մակարդակում մասնակի վատ հարաբերություններ են, իսկ կառավարությունների մակարդակում միայն բոյկոտ է»,-հստակեցրել է Դոդոնը։











































