Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Խայտառակություն-2. Հայտնի կոռուպցիոները Սյունիքում պայքարելու է մաքսանենգության դեմ. «Ժամանակ»

Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք։ Գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։ Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք նաև պոտենցիալ նշանակումների մասին, սակայն այդ հրապարակումն էլ կանխարգելիչ ոչ մի նշանակություն չունեցավ։ Մասնավորապես մենք գրել էինք, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության առանձին բաժիններում շարունակում են աշխատել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա՝ Սամվել Սանամյանի ծանոթ-բարեկամները։ Օրինակ՝ Գուգարքի բաժնում շարունակում է աշխատել Սամվել Սանամյանի սանիկը՝ Ասատուր Սահակյանը, որին բոլորը որպես Արթուր Սահակյան են ճանաչում։ Նա մի քանի ամիս առաջ հայտնվեց մի սկանդալային պատմության մեջ։ Բագրատաշենի անցակետի տարածքում կրակոցներ էին հնչել, կրակել էին նախաբացթողումային հսկողության աշխատակիցների վրա։

Մեր այս հրապարակումից անմիջապես հետո Ասատուր-Արթուր Սահակյանը նշանակվել է մաքսանենգության վարչության պետի տեղակալ։ Նա Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հովանավորյալներից է՝ Պալաչ մականունով։

Սակայն խայտառակ նշանակումները այսքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։ Ընդ որում, Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիսկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։ Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախգահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն խաչատրյանի դրածոն։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուսր գալու դիմումներ են գրում՝ պատճառաբանությամբ, որ իրենք նման կարգի կոռուպցիոներների հետ նույն վայրում, նույն համակարգում չեն աշխատելու այն պարագայում, երբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքար է հռչակել, իրականացնում, բայց դրան զուգահեռ նման խայտառակ նշանակումներ է իրականացնում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում