Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկարատև սոցիալական մեկուսացածությունը կարող է ֆիզիկական ցավ պատճառել և օրգանիզմի վրա քայքայիչ ազդեցություն ունենալ՝ տեղեկացնում է life.ru-ն:

Օրգանիզմի ընդհանուր վիճակից կախված՝ միայնությունը արագացնում է ուղեղի և ներքին այլ օրգանների «մաշումը» և 50-70 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:

Գիտնականների կարծիքով՝ սոցիալական մեկուսացածությունը կարող է ավելացնել արյան բարձր ճնշման վտանգը և մարդկանց ավելի ագրեսիվ դարձնել: Սոցիալական մեկուսացածությանը դատապարտված են տարիքային բոլոր խմբերը՝ 20-80 տարեկան:









































