Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն ճանաչվել է ամենաէժան քաղաքը, ուր տեղափոխվելու համար անհրաժեշտ է 560 եվրո՝ տեղեկացնում է Nestpick կայքը:

Երկրորդ տեղում Հնդկաստանի Բանգալոր քաղաքն է (634 եվրո), երրորդ տեղում Բուխարեստն է (644 եվրո):


Վարկանիշային աղյուսակը կազմելիս փորձագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնակարանի վարձակալությունը, համացանցի վճարի չափը, ուտելիքը, տրանսպորտը, հեռախոսային ծախսերը:

Ամենաթանկ քաղաքը ճանաչվել է Դուբայը: Այդ մեգապոլիսում բնակության առաջին ամսվա համար անհրաժեշտ է ամենաքիչը 3,6 հազար դոլար: Եվրոպական քաղաքներից ամենածախստարը Լոնդոնն է:












































