Long March-9 բեռնատար հրթիռը կստեծվի մինչև 2030թ.: Հրթիռի չափսերը նրան պաշտոնական ռեկորդակիր են դարձնում երբևէ կառուցված տիեզերանավերի կողքին՝ գրում է Daily Mail-ը:

Համաձայն հաշվարկված տվյալների՝ հրթիռը կարող է 130-140տ-ի չափով օգտակար բեռ տանել մերձերկրային ուղեծիր: Դա զգալիորեն ավելի շատ է, քան մրցակցող Falcon Heavy հրթիռի տարողունակությունը, որը կարող է ընդգրկել 64տ:

Հրթիռի հստակ չափսերը դեռ հայտնի չեն, սակայն տեղեկացվում է, որ հրթիռի տրամագիծը կարող է կազմել մոտ 10մ:

Կառույցը և ծրագրային ապահովվածությունը մշակում է Տիեզերական սարքավորումների չինական ակադեմիան:









































