Monocle բրիտանական պարբերականը յուրաքանչյուր տարի կազմում է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։ 2018-ին ցանկում 25 քաղաք է ներառվել, որոնք ամենահարմարավետն են կյանքի համար։ Առաջին տեղում Մյունխենն է։
Մյունխենը մյուսներից տարբերվում է կանաչ գոտիների մեծ քանակությամբ, մաքուր հասարակական տրանսպորտով և անվտանգ ճանապարհներով։

Վարկանիշային աղյուսակում 4 գերմանական քաղաք է ներառվել՝ 6-րդ տեղում Բեռլինն է, 8-րդում Համբուրգը, 18-րդում՝ Դյուսերդոլֆը։
Ցանկում հայտնվել է երեք ճապոնական և երեք ավստրալական քաղաք։ Հյուսիսային Ամերիկայի միակ ներկայացուցիչը Վանքուվերն է։
![]()









































