Thursday, 06 06 2024
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե

Համաներման ժամկետը չի երկարաձգվի

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին, կավարտվի ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներման գործընթացը: Մինչ այդ, սակայն, հրապարակումներ եղան, թե այս հայտարարված համաներման ժամկետը երկարաձգվում է, ինչը լրացուցիչ մեկնաբանությունների և կասկածների առիթ տվեց:

Այդուամենայնիվ, ինչպես դեռևս հոկտեմբերի 3-ին, երբ ԱԺ-ում ընդունվեց համաներման նախագիծը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ երկարաձգման մասին խոսք, մինչ այսօր չի եղել:

Դեկտեմբերի 25-ը, սակայն, պաշտոնյաների՝ քննչական մարմինների և դատարանների համար է վերջնաժամկետ, երբ նրանք պետք է ավարտեն համաներման հետ կապված բոլոր փաստաթղթային գործընթացը: «Ժամկետը չի երկարաձգվել: Խոսքը հատկապես վերաբերում է նախաքննության փուլում գտնվող գործերին և դատարաններում ներկայումս գտնվող գործերին, որոնց դատավճիռը ուժի մեջ կմտնի համաներման կիրառմամբ: Իսկ դատապարտյալների մասով գործերը հիմնականում ավարտվել են: Բայց ժամկետը երկարաձգելու հարց չկա»,-«Ժամանակի» հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 25-ից հետո, հաջորդ տարվա մեջ, եթե ինչ-որ հանցագործություն բացահայտվի, որը կատարվել է մինչև սեպտեմբերի 21-ը, և որի վրա համաներումը տարածվում է, ապա, բնականաբար, համաներումը կկիրառվի:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին 12 քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 672 դատապարտյալ: Իսկ ավելի քան 1457 անձի նկատմամբ համաներում է կիրառվել դատարաններում: Մի փոքր այլ են Արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տվյալները, ըստ որոնց հաշվառված անձանցից տարբեր հոդվածներով համաներվել է 1097 դատապարտյալ: ԱՊԿ բաժանմունքների կողմից պատժի չկրած մասը կրճատվել է 107 անձի նկատմամբ:

Նշենք, որ համաներումը մարդասիրական քայլ լինելուց բացի, որոշակիորեն լուծում է նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, ինչը լուրջ խնդիր է մի շարք ՔՀԿ-ներում՝ հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀում, որտեղից ազատ է արձակվել մոտ 90 դատապարտյալ:

Մի շարք փաստաբաններ «Ժամանակի» հետ զրույցում դրական գնահատեցին համաներման գործընթացը՝ նշելով, որ այն հիմնականում ճիշտ է կիրառվում, և շատ քիչ դեպքեր են հանդիպում, երբ համաներման կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում