Friday, 03 05 2024
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին

Ռոբերտ Գրիգորյանի «կռիշը» Սերժի Վաչոն էր, ձերբակալվեց՝ ինքն էլ ՀՀԿ-ից դուրս եկավ. Մեծամորում լարված իրավիճակ է

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Մեծամոր քաղաքում պահանջում են քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի հրաժարականը: Ինքը՝ Գրիգորյանը, չի պատրաստվում հրաժարական տալ և նշում է, որ ընդամենը մեկ ընտանիք է պահանջում իր հրաժարականը, իսկ դա առիթ չէ հեռանալու համար:

Քաղաքապետի հրաժարականի պահանջով ստեղծված նախաձեռնող խմբի անդամ, նախկին դաշնակցական Ավետիք Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անձի խնդիր չեն դրել, իրենց պահանջը կապված է քաղաքի ոչ նորմալ վիճակի հետ: Նրա խոսքով՝ քաղաքում աղբահանություն չի իրականացվում, ճանապարհները աղետալի վիճակում են:

Անդրադառնալով իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե ինքը գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցն է, նշեց՝ իր եղբայրը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել է 5-րդ բրիգադում՝ Մանվել Գրիգորյանի հրամանատարության տակ, սակայն հետագայում խնդիրներ են առաջացել, և իրենց հարաբերությունները խզվել են Գրիգորյանի հետ:

«95 թվականին 2,5 հա հող վերցրին մեր ձեռքից, 2005-ին էլ կես հեկտար պարտադրեցին, որ հանձնենք իր եղբոր որդուն: Մանվելական ենք, բա էդ դեպքում ո՞նց է լինում: 2012-ին էլ Մեծամորում առաջադրվել էին Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը (մականունը՝ Ճանճ)  և որդուս ընկերը: Ես այդ ժամանակ Վայքի ռազմական ոստիկանության պետն էի, ամեն օր հեռախոսային կռիվ էի ունենում Մանվել Գրիգորյանի հետ: Գնում զեկուցում էին, որ Ավոյի տղան հակառակ է աշխատում Աշոտին, չենք կարողանում դեմն առնել: Անգամ բանը հասավ նրան, որ ինձ սպառնացին՝ եթե Հայաստանից դուրս չգանք, վատ է լինելու: Ստիպված վիզան խփեցինք՝  որդուս մեկ ամսով ուղարկեցինք դուրս: Մանվելական ենք, բա ո՞նց է էդպես լինում: Մենք 2012-ից ոչ մի շփում չենք ունեցել:

Ռոբերտ Գրիգորյանը և իր թիմակիցները սկսեցին զազրախոսություններ տարածել  քաղաքում: Եթե ես մանվելական էի, ինչպե՞ս եղավ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանում ընդհանուր հայտարարի են եկել,  որ պետք է սատարեն Ռոբերտ Գրիգորյանին: Իսկ Մանվել Գրիգորյանը նման բաները հենց այնպես չէր անում: Բա մանվելական էի, ինչո՞ւ  չասեցին՝ Ավետիքին օգնեք, ոչ թե Ռոբերտին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Նրա վստահեցմամբ՝ քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի տանիքը Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն է եղել, ում ձերբակալությունից հետ Գրիգորյանը լքեց Հանրապետական կուսակցությունը. «Ինքը նոր «կռիշ» է ման գալիս»:

Ավետիք Հարությունյանը ցանկացավ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի սկսած  շարժման ժամանակ, երբ քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները պաստառներով դուրս էին եկել դասադուլի, քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը նրանց փորձել է խանգարել. «Ինքը երբ երեխաներին հարցնում էր՝ ո՞վ է ձեզ սովորեցրել նման բաներ գրել պաստառների վրա, երեխաներն ասում էին՝ ինտերնետից ենք քաշել: Ինքն էլ ասում էր՝ ինտերնետում պոռնո էլ կա, պետք է գրե՞ք»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում