Ֆրանսիայի Կանն քաղաքում կատակերգություն հիշեցնող դեպք է տեղի ունեցել, որը կարող էր այս քաղաքում ավանդաբար անցկացվող կինոփառատոնի ֆիլմերից դառնալ։

Կաննի 60-ամյա բնակիչը, որը պատրաստվում էր վաճառել տունը, հին կոմոդի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է տվել Le Bon Coin կայքում։ Շուտով կոմոդի հետևից գնորդ է եկել՝ բեռնակրի հետ միասին։ Երբ նրանք դուրս են հանել պահարանը աստիճանների վրա, դրա դռները բացվել են և տղամարդիկ ճամպրուկ են հայտնաբերել, որտեղ 180 հազար եվրո է եղել։

Կոմոդի տերը, գիտակցելով, որ զրկվում է իր խնայողություններից, վազել է նրանց հետևից, բայց չի կարողացել հասնել։ Նա ոստիկանություն է դիմել, որին հաջողվել է դուրս գալ գնորդի հետքի վրա, սակայն նրա մոտ ընդամենը 138 հազար եվրո է հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է մնացած 42 հազար եվրոյին, ապա չի բացառվում, որ գնորդը հասցրել էր ծախսել այդ գումարը։











































