Թավշյա հեղափոխության դրական գնահատականները աշխարհի տարբեր կենտրոններից տրված է: Ժամանակը եկել է ցանկացած առիթ օգտագործել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 10-ին սպասվելիք Բրյուսել այցին:
Նրա խոսքով՝ Շրջանակային համաձայնագրի հետ կապված կան որոշակի խնդիրներ և պետք է այն ճիշտ օգտագործել. «Պետք է համաձայնագիրը սկսի արդյունավետ աշխատել: Կոռուպցիայի դեմ պայքարը չի տա այն անհրաժեշտ արդյունքները,որոնք պետք են երկրի զարգացման համար: Պետք է ոչ թե միայն հին կեղտերը մաքրենք, այլ մտածենք երկրի ապագայի համար: Համաձայնագիրը եռանդուն կերպով օգտագործելու համար անհրաժեշտ է վարչապետ Փաշինյանի այցը Բրյուսել, որտեղ նա մի շարք օրակարգային հարցեր կքննարկի»:









































