ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է աշխարհի ամենամեծ օազիսը, որտեղ հաշվվում է մոտ 2,5 միլիոն արմավենի՝ գրում է korrespondent.net-ը:

Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 29-ին: Սաուդյան Արաբիայում գտնվող Ալ-Ահսա օազիսը փոփոխվող մշակությանի լանդշաֆտ է, այն գտնվում է Արաբական թերակղզու արևելյան հատվածում:

Օազիսում կան այգիներ, ջրանցքներ, աղբյուրներ, արհեստական լիճ և պատմական շինություններ: Այնտեղ նաև 2,5 միլիոն արմավենի է աճում:




































