Այս տարվա հունիսից ի վեր Թուրքիան Սիրիայի գրոհայիններին 47 տոննա զենք է մատակարարել: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի փաստաթղթերը:
Թուրքական թերթի տվյալներով` միայն սեպտեմբերին Անկարան 29 տոննա ռազմական տեխնիկա է մատակարարել Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումներին:
Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ այդ մատակարարումները չունեն «ռազմական նշանակություն», այլ «մարդասիրական բնույթ» են կրում: