Reuters գործակալության լրագրող Ռոբ Քոքսը ներողություն է խնդրել իր թվիթի համար, որտեղ հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Capital Gazette-ի խմբագրության վրա հարձակումից հետո Քոքսը գրել է, որ Թրամփի ձեռքերն արյունոտ են։

«Սա այն է, ինչ տեղի է ունենում, երբ Դոնալդ Թրամփը լրագրողներին մարդկանց թշնամի է անվանում։ Ձեր ձեռքերն արյունոտ են, պարո՛ն նախագահ»,-ասվում է հաղորդագրությունում։
Ավելի ուշ թվիթը հեռացվել է։ Քոքսը ներողություն է խնդրել և ասել, որ հրաձգության մասին լսելով՝ հուզական է արտահայտվել։









































