Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Մակեդոնիան մինչև 2018-ի վերջ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու բոլոր հնարավորություններն ունի, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նշվում է, որ Յենս Ստոլտենբերգը Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպման ժամանակ խոսել է դաշինքի հիմնական պահանջների մասին՝ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին։
«Մակեդոնիան կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր հանդիպումներին, կազմակերպության բոլոր անդամների հետ մեկ սեղանի շուրջ նստել»,-նշել է Ստոլտենբերգը։









































