ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունը՝ ԱՄՆ-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից դուրս բերելու մասին, իրականությանը չի համապատասխանում։
Նա սակայն նշել է, որ միջազգային առևտրի ասպարեզում ծավալված իրադրությունն անարդարացի է համարում։
«Ես այդ մասին չեմ խոսի։ Մեզ հետ շատ վատ են վարվել, շատ անարդարացի իրավիճակ է»,-ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թրամփը։











































