Վրաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնակվում է 4094 ՄԻԱՎ վարակակիր, որոնց մեծ մասը տղամարդիկ են: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով ՁԻԱՀ-ի, կլինիկական իմունոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնին:
Կենտրոնի տվյալներով՝ 2013թ. գրանցվել է 453 դեպք: ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր թվից 3004-ը տղամարդիկ են, 1090-ը՝ կանայք:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՁԻԱՀ զարգացել է 2479 հիվանդի մոտ: Ներկայում բուժվում է 1730 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Վրաստանում ՁԻԱՀ-ի վարակման առաջին դեպքը գրանցվել է 1989թ.: Այդ ժամանակից ի վեր հիվանդության հետևանքով մահացել է 888 մարդ: