Բելֆասթի թագավորական համալսարանի գիտնականները պնդում են. նարցիսիզմը բարձրացնում է դեռահասների առաջադիմությունը։
Նման եզրակացության են գիտնականները եկել հետազոտության ընթացքում, որին 340 աշակերտ է մասնակցել։ Հոգեբանները գնահատել են կամավորների նարցիսիզմի մակարդակը,– պատմում է The Deccan Chronicle–ը։

Պարզվել է, որ դեռահասները, որոնց մոտ նարցիսիզմի ախտանշանները առավել ընդգծված են եղել, հոգեպես ավելի դիմացկուն են եղել և ավելի լավ են սովորել։ Այսպիսով, դատելով այս ամենից, նարցիսիզմը դրական կողմ էլ ունի։
Հոգեբանների տվյալներով՝ նարցիսիզմը բարձրացնում է հոգեբանական դիմացկունությունը։ Այդ պատճառով էլ նարցիսիզմի բարձր մակարդակով մարդիկ կարողանում են բարդ իրավիճակներում արդյունավետ աշխատել։










































