Ջիջի Հադիդը և Սինդի Քրոուֆորդի դուստրը Moschino-ի գովազդի համար այլմոլորակայինների կերպարով են նկարահանվել: Moschino- կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը ներկայացրել է նոր աշնանային հավաքածուի գովազդային բրենդը՝ գրում է telegraf.com-ը:

Գովազդային առաջին լուսանկարները հրապարակվել են դիզայների Instagram-ի պաշտոնական էջում: Alien Nation (Այլմոլորակայինների ազգ) կոչվող հավաքածուն ներկայացրել են հայտնի մոդելներ Ջիջի Հադիդը, Սինդի Քրոուֆորդի դուստր Կայա հերբերը, իտալացի Վիտտորյա Չերետին, կորեացի Սու Ջու Պարկը և նիդեռլանադացի ծագող աստղ Ռիանա վան Ռոմպեյը:

Գովազդային ֆոտոսեսիայի հեղինակը Սթիվեն Մեյզելն է:












































