54-ամյա դանիացի մոդել և դերասանուհի Բրիգիտա Նիլսենը ԶԼՄ–ների հետ կիսվել է իր փոքրիկ դստեր՝ Ֆրիդայի բացառիկ լուսանկարով, որը ծնվել է հունիսի 22-ին, Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Կադրում Նիլսենը նորածին դստեր հետ է՝ փուչիկներով և փափուկ խաղալիքներով զարդարված հիվանդասենյակում։
Նիլսենն արդեն վաղուց էր խոսում երեխա ունենալու ծրագրերի մասին, նա չէր թաքցնում, որ արտամարմնային բեղմնավորման է դիմելու։ 2006 թվականից նա ամուսնացած է իտալացի հեռուստապրոդյուսեր Մաթի Դեսիի հետ, ով իրենից 15 տարով երիտասարդ է։ Մաթին Բրիգիտայի հինգերորդ ամուսինն է։ Իսկ Սթալոնեն նրա երկրորդ ամուսինն է եղել։ Բրիգիտան արդեն չորս որդի ունի, նրանցից ավագը 34 տարեկան է, իսկ կրտսերը՝ 23:












































