Կիրակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ՝ հաղորդում է Interfax-ը:
«Հանդիպմանը քննարկվել են արդի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաքվում հանդիպումների ավարտից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Երևան: