Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց ներդրած ջանքերի և շփման գծում իրավիճակի մանրամասները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ արդիական խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության հարցը:











































