Thursday, 06 06 2024
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով

Հիմար-հիմար դուրս էր տալիս. Չախալյանը` Սաակաշվիլիի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 25-ին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին վիրահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո խոստացել էր օրեր անց կրկին հանդիպել նրա հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, Չախալյանը նշեց, որ դա Սաակաշվիլու հերթական անպատասխանատու հայտարարությունն էր. իրենց այդ հանդիպումից հետո այլևս ոչինչ տեղի չի ունեցել: «Չէ, ի՞նչ պիտի կատարվեր, ուղղակի հիմար-հիմար դուրս էր տալիս, էլի: Ուղղակի էդտեղ ասում էր, էլի, մի հինգ օրից ինքն արդեն ոչ թիկնապահ ուներ, ոչ բան ուներ, էլ ի՞նչ պիտի հանդիպեր: Ինքը ոչ էլ գալու էր, պարզ է դա, ուղղակի տղայական բնազդն իր մեջ խոսեց էդ ժամանակ: Ինքը ոչ ադեկվատ մարդ է, տաքացած ժամանակ անպատասխանատու հայտարարություններ արեց, ինչպես շատ անգամներ է արել, դա առաջին անգամ չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ պարզապես նախկին նախագահը ցույց տվեց առաջին հերթին իր անհարգալից վերաբերմունքը նախագահի ինստիտուտի հանդեպ:

Հարցին՝ վրացական նոր իշխանություններից գո՞հ է արդյոք, Չախալյանը պատասխանեց, որ գոհ լինելը հարաբերական է, դեռ սպասում են, ավելի շատ սպասողական վիճակ է, իրենք իրենց պարտականություններն ու աշխատանքները կատարում են, ամեն դեպքում ակնկալիքներ, հույսեր կան վրացական նոր իշխանություններից, որ իրենք, թեկուզ ոչ բոլոր հարցերում, բայց գոնե խնդիրների որոշ մասին լուծում տալու են: Եղած խնդիրների մի մասն, ըստ Չախալյանի, արդեն լուծվել է. Ազգային անվտանգության կողմից ճնշումներ չկան, ընտրություններն ազատ անցան:

«Ջավախքում նման ընտրություններ չեն հիշում, մեր պայքարի մեջ կարևոր խնդիրներից էր նաև, որ արդար ընտրություններ լինեն, դրանք ժողովրդի կամքն արտահայտեն, ինքը որոշի՝ ում է ընտրում, ինչու: Գարնանը ողջ Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, դրանք վերջնականապես ցույց կտան՝ արդեն գրանցված ձեռքբերումները հիմնակա՞ն են, թե՞ ժամանակավոր բնույթ ունեին և կապված էին ընտրությունների ժամանակահատվածի հետ: Առաջնահերթ էր այս վախի մթնոլորտը վերացնել, որ մարդիկ կարողանային բնականոն կյանքով ապրել, աշխատել, վայելել աշխատանքի արդյունքները, այս խնդիրը լուծված է»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա սպասում են Ազգային փոքրամասնությունների խարտիայի վերաբերյալ պառլամենտի որոշմանը:

Չախալյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ Սաակաշվիլու ռեժիմն այդ խարտիայի ընդունումը վատ գույներով է ներկայացրել, այնքան վատ, որ «շատերը կարծում են, թե դրանով երկիրը պիտի փուլ գա», հիմա բացատրական աշխատանքներ են տանում, որ ոչ մի երկիր այն ընդունելով չի փլվել, ավելին՝ կայունացել է: Չախալյանը նաև ընդգծեց՝ ջավախահայության համար, իր խնդիրները լուծելուց բացի, կարևոր է, որ Հայաստանն ուժեղ լինի, տնտեսապես հզոր լինի, դրանով մեծ օգուտ տված կլինի իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում