Ինչպես տեղեկացրել էինք, «Ազատություն» ռադիոկայանը Երևանի Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցելով` հրապարակել էր տեղեկություն, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն չի հրապարակվում:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, թե նման տեղեկատվություն չկա․ «Այսօր Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ»:









































